Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Անհրաժե՞շտ է արդյոք ֆոլաթթուն` բոլորին

Անհրաժե՞շտ է արդյոք ֆոլաթթուն` բոլորին

Գերմանիայում` ի տարբերություն եվրոպական այլ երկրների, նորածինների մոտ նյարդափողի արատը բավականին տարածված շեղում է: Ֆոլաթթվի ակտիվ օգտագործումը կարող է 85-100% -ով կանխել նման դեպքերը:

 

Դոյչես Էրտցըբլաթ Ինթենացիոնալ (Deutsches Ärzteblatt International) ամսագրում  Վոլֆգանգ Հերմանը և Ռիմա Օբիեդը ներկայացնում են այս թեման:


Ֆոլաթթվի կիրառումը մինչև բեղմնավորումը և հղիության վաղ շրջանում երաշխավորում է, որ երեխան նյարդափողի արատ չի ունենա, որը հայտնի է որպես բիֆիդի մեջք: Գերմանիայում ամեն տարի ախտորոշվում է այս հիվանդության 800 դեպք: Սակայն, ֆոլաթթվով հարստացված կերակրի օգտագործումը Գերմանիայում դեռևս ակտիվ վեճերի առարկա է: Ֆոլաթթվի մեծ չափաբաժինը արագացնում է որոշ տեսակի քաղցկեղների աճը: 

 

Հերմանը և Օբիեդը ուսումնասիրել են տարբեր միջազգային հետազոտություններ և ցույց են տվել, որ այս կասկածը անհիմն է: Օրինակ, ստամոքսի քաղցկեղ ունեցող հիվանդների քանակի աճի միջև կապ չի գտնվել  ԱՄՆ-ում և Կանադայում ֆոլաթթվով սննդամթերքը հարստացնելու ծրագրի սկսելուց հետո: Համաձայն հետազոտողների` քաղցկեղների աճը կարող է բացատրվել կապված ոչ թե ֆոլաթթվի, այլ տվյալ ժամանակաշրջանի քաղցկեղի հայտնաբերման ծրագրի բարելավման հետ:

Սկզբնաղբյուր. medstream.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ